Ծխախոտի դատավարությունը

15-04-21

Դատավարություն էր. բնագիտական 15 խմբի սաները դատում էին մարդու օրգանիզմը քայքայող «Ծխախոտին»:

Դատական նիստի ընթացքում պարզեցին, որ Ծխախոտը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգան համակարգերին: Սաները  փաստերով, ցուցադրված տեսանյութերով ապացուցեցին Ծխախոտի բոլոր հանցագործությունները:

 

Ծխելու հետևանքով առաջին հերթին ախտահարվում են շնչառական օրգանները, քրոնիկ բրոնխիտի, կոկորդի, թոքերի  քաղցկեղ ախտորոշմամբ մահերի 90%-ը պայմանավորված են ծխելու գործոնով:

 

Ապա հնչեց մեղադրական եզրակացությունը՝ «Ծխախոտը անդառնալիորեն վնասում է մարդու առողջությունը, ուստի պահանջում ենք պատժել Ծխախոտին ամենայն խստությամբ»:

 

Լսելով մեղադրող և պաշտպանող կողմերին՝ դատարանը որոշեց Ամբաստանյալ Ծխախոտին մեղավոր ճանաչել, դիտել որպես չարիք, մահվան ենթարկել Ծխախոտին այրելու միջոցով:

 

«Դատավճիռը ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավորը:

 

Իսկ բեմադրության վերջում այրեցին Ծխախոտը:

 

Ծխելը վնաս է մարդու առողջությանը, այն վատ սովորություն է:

 

Վատ սովորություններին ասենք «Ո՛չ»:  Պահպանե՛ք Ձեր առողջությունը:

Ծխախոտի դատավարությունը