Ծնողական այցեր՝ կրտսեր դպրոցում

1Ճեմարանի կրտսեր դպրոցում արդեն մի քանի տարի ավանդույթ են դարձել ծնողական այցելությունները: Նոյեմբերի 10-ին 153 խումբ այցելած առաջին ծնողն Ադիլխանյան Իզաբելան էր՝ Ադիլխանյան Վիկտորյայի մայրիկը: Նա հետազոտվող միջառարկայական թեմայի շրջանակներում շատ հետաքրքիր տեղեկատվությամբ կիսվեց սաների հետ: Առաջին դասարանցիներն իրենց արդեն իսկ հետազոտած փոխադրամիջոցներին ավելացրին նաև «Տաթևեր» ճոպանուղու մասին կարևոր ու հետաքրքիր փաստեր: Սաների հարցերը տրամադրեցին տիկին Իզաբելային, ստեղծագործաբար մոտենալով, ցույց տալ, թե ինչպես է աշխատում ճոպանուղին: Բոլորը շատ ոգևորված էին. դասն անցավ հրաշալի մթնոլորտում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ծնողական այցեր՝ կրտսեր դպրոցում

Leave a Reply