Ծնողական թատրոնի ամանորյա ներկայացումը՝ կրտսեր ճեմարանականների համար

27-12-15

22Կրտսեր դպրոցի սաների համար ամանորյա անակնկալ էին պատրաստել իրենց ծնողները: Արդեն ավանդական դարձած ծնողական թատրոնն այս անգամ պատրաստել էր «Նոր տարվա հանելուկը» խորագրով ներկայացում՝ ուրախություն պարգևելով փոքրիկներին: Կենդանիների կերպարներում թաքնված ծնողները հետաքրքիր սցենարի շրջանակում նախ շահեցին փոքրիկների վստահությունն ու համակրանքը, ապա հրավիրեցին միասին լուծելու «Նոր տարվա հանելուկը»… 9Հանելուկը վերաբերում էր տարվա եղանակներին, որոնցից յուրաքանչյուրը պատկերավոր ներկայացրին կրտսեր ճեմարանականները՝ մարմնավորելով գարունը, ամառը, աշունն ու ձմեռը: Նոր տարվա հանդեսը լիարժեք չէր լինի, եթե բոլորի ուրախությանը չմիանար Ձմեռ պապը… Կատարվեց Ամանորի հրաշքը. հյուր եկավ Ձմեռ պապը՝ իր հետ բերելով գունեղ տոնածառն ու փոքրիկների նվերները:

 

Ծնողական թատրոնին «Նոր տարվա հանելուկը» խորագրով ներկայացումը բեմադրելու գործում մեծապես օգնել էին PYP համակարգող Աստղիկ Բալայանը, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանը, պարուսույց Սուսաննա Հակոբյանը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Ծնողական թատրոնի ամանորյա ներկայացումը՝ կրտսեր ճեմարանականների համար