«Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպումը վստահվել է ճեմարանին

n13.05.08-03Մեկնարկեց  «Կանաչ մոլորակ» բնապահպանական միջազգային մրցույթի հայաստանյան փուլը: Այն առաջին անգամ կազմակերպվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կողմից: Այդ պատվին մեր կրթահամալիրն արժանացել է 2012 թվականին, երբ ընթացիկ տարվա արդյունքների ամփոփման ժամանակ միջազգային այդ կազմակերպության նախագահ Մարինա Մեդվեդևան, բարձր գնահատելով ճեմարանի ներդրումը դպրոցականների էկոլոգիական դաստիարակության և շարժմանն աջակցելու գործում, առաջարկեց այսուհետև «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպումը վստահել հենց նրան:

 

… Ճեմարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահը զարդարված էր մրցույթին առնչվող նյութերով: Ցուցադրված n13.05.08-04են պատանի նկարիչների գործերը, հանրապետության տեսարժան վայրերի լուսանկարները, մրցույթում սահմանված տարբեր անվանակարգերին առնչվող նյութեր՝ հայերեն և ռուսերեն: Դրանց շարքում են ռեֆերատներ, շարադրություններ, անգամ բանաստեղծություններ, ազգային երանգներով նախշված զանազան ձեռագործ աշխատանքներ, տիկնիկներ և այլն…

 

«Բազմաթիվ երկրների աշակերտների այդ խոշոր մրցույթի ազգային փուլը մեկնարկեց մեր ճեմարանում,- մեզ հետ զրույցում նշեց փուլի կազմակերպիչներից մեկը՝ ճեմարանի «Էկոակումբ»-ի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Քսաջիկյանը:-Մրցույթին իրենց աշխատանքներն են ներկայացրել շուրջ 250 դպրոցականներ՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից»:

 

n13.05.08-05Մրցույթում մեծ  «թիմով» ներկայացված է նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանը՝ նրա բազմամյա մասնակիցը և բազմակի մրցանակակիրը:

 

«Հիրավի, դժվարին աշխատանք է սպասվում ժյուրիի անդամներին, ովքեր պետք է ընտրեն այն լավագույն գործերը, որոնք կներկայացվեն եզրափակիչ փուլի միջազգային ժյուրիի դատին»,- նկատեց Նարինե Քսաջիկյանը:

 

Լևոն Ազրոյան

«Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպումը վստահվել է ճեմարանին

Leave a Reply