ԿԳ նախարարի այցը Ճեմարան

19-09-18

Սեպտեմբերի 17-ին Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի և Ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նախարար Ա. Հարությունյանը ցանկություն հայտնեց այցելեl և տեղում ծանոթանալ Ճեմարանին, իրականացվող ծրագրերի բովանդակությանն ու կրթության իրականացման այլընտրանքային մեթոդներին:

 

Սեպտեմբերի 19-ին նախարարը նախ՝ եղավ Կրտսեր դպրոցում, զրուցեց Կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ, ապա շրջեց Միջին և Ավագ դպրոցներում և հանդիպեց անձնակազմի, ամբիոնների ղեկավարների և ծրագրերի համակարգողների հետ:

 

«Կարծում եմ, հենց այսպիսի դպրոցներում փոփոխության լուրջ փորձ է կուտակված, բայց դա էլ վերլուծել ու տեղայնացնելը բավականին երկարատև և բարդ գործընթաց է»,- ասաց նախարար Ա. Հարությունյանը:

 

Քննարկվեցին ինչպես բովանդակային, այնպես էլ կրթության արդի հիմնախնդիրներին առնչվող հարցեր, խոսվեց կրթական ոլորտում փոփոխությունների և դրանց զուգահեռ հավասարակշռության պահպանման կարևորության մասին: Բոլոր բարձրացված հարցերին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին առավել մանրամասն անդրադառնալու համար նախարարը խոստացավ հանդիպել և քննարկել առաջիկա մեկ այլ այցելության ընթացքում:

ԿԳ նախարարի այցը Ճեմարան