Կենսաբանության բաց դաս՝ նվիրված լսողությանը

8882 խմբում «Զգայարաններ» թեմայի շրջանակներում հետազոտական նախագծերի պաշտպանության հաղթարշավը շարունակվում է: Այս անգամ խմբի սաներ Մարիամ Մինասյանի, Սոնա Սարգսյանի, Լիանա Ամիրջանյանի նախաձեռնությամբ և ուսուցիչ Նելլի Գրիգորյանի, կենսաբանության ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանի աջակցությամբ կազմակերպված կենսաբանության բաց դասը նվիրված էր լսողությանը: Սաները հրավիրել էին նաև մասնագետի` ԵՊՄՀ դասախոս, «Արաբկիր» ԲՀ մանկական աուդիոլոգ Լուսինե Բաբայանին: Բաց դասը բավական հետաքրքիր էր և լի անակնկալներով ու օգտակար տեղեկատվությամբ: Սաները և հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու միջին և ներքին ականջների բաղկացուցիչ մասերի բնական պատրաստուկները: Այնուհետև նրանք հատուկ սարքավորման օգնությամբ կարողացան տեսնել միմյանց թմբկաթաղանթները, տեսանյութի միջոցով պատկերացում 4կազմեցին, թե ինչպես է ականջը ընդունում ձայնային ալիքները և հաղորդում գլխուղեղին, որն էլ վերծանում է դրանք ու ընկալում որպես ձայն, հնարավորություն ունեցան սեփական փորձով ճանաչել լսելիի և անլսելիի սահմանները` փոփոխվող հաճախականությամբ ձայնային ալիքների միջոցով: Քննարկվեցին նաև լսողության խանգարումները, ներկայացվեցին լսողական սարքերը, ինչպես նաև ականջի և լսողության հիգիենայի մասին տեղեկություններ, մասնավորապես այն մասին, թե որքան բացասական ազդեցություն ունի աղմուկը մարդու լսողության վրա: Դասի ավարտին սաները նախապատրաստել էին թեման ամփոփող խաղ-վիկտորինա, որի շնորհիվ ստուգեցին, թե որքանով էին իրենց ընկերները յուրացրել թեման:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Կենսաբանության բաց դաս՝ նվիրված լսողությանը

Leave a Reply