Կենսաբանության բաց դաս՝ նվիրված ոչ ժառանգական փոփոխականությանը

1«Ոչ ժառանգական փոփոխականություն» թեմայով կենսաբանության բաց դասն այսօր 11-րդ դասարանների խորացված խմբին ներգրավեց պրպտուն աշխատանքային ընթացքի մեջ: Ուսուցիչ Հասմիկ Խաչատրյանը ոչ ժառանգական փոփոխականություններին նվիրված դասը հարստացրել էր լրացուցիչ նյութերով, խնդիրներով, իրավիճակային քննարկումներով, փորձերով… Դասը սկսելով գենի վերաբերյալ հարցուպատասխանից՝ սաները քննարկեցին նրա դրսևորումները տարբեր պայմաններում, ապա գիտելիքն ամրապնդեցին գործնական առաջադրանքով՝ փոփոխականությունը դիտարկելով տարբեր խնդիրների օրինակներով: Մեզ հետ զրույցում խոսելով դասի թեմայի գլխավոր շեշտադրումներից՝ տիկին Խաչատրյանը մեծապես կարևորեց կենդանի օրգանիզմների հարմարվողականության գաղափարի յուրացումը. մի հատկանիշ, առանց որի կյանքը գրեթե անհնարին կլիներ: 3Նրա խոսքով՝ փոփոխականության վերաբերյալ գիտելիքը մեծ կիրառելիություն կարող է ունենալ տնտեսության ոլորտում՝ օգնելով նպաստավոր պայմաններ ստեղծել տեսակների զարգացման համար, ինչպես նաև առողջապահության և շատ այլ ոլորտներում՝ կիրառելով գենոտիպի դրսևորումները, փոփոխությունների կառավարելիությունը:

 

Որպես փորձանյութ ընտրելով տերևները՝ սաները փոփոխականության առանձնահատկություններն ի ցույց դնող փորձ իրականացրին, ինչն առավել քան տեսանելի դարձրեց գիտելիքի կիրառելիությունն իրական կյանքում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Կենսաբանության բաց դաս՝ նվիրված ոչ ժառանգական փոփոխականությանը

Leave a Reply