Կենսաբանության բաց դաս՝ նվիրված տեսողությանը

05-11-15

5«Զգայարաններ» թեմայի շրջանակում 882 խմբի սաներ Անի Գրիգորյանի և Օֆելյա Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Կենսաբանություն» առարկայի բաց դաս՝ նվիրված տեսողությանը: Ուսուցիչ Նելլի Գրիգորյանի և կենսաբանության ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանի աջակցությամբ անցկացված բաց դասն անցավ աշխույժ մթնոլորտում և հագեցած էր օգտակար տեղեկատվությամբ: Իրենց հետազոտական աշխատանքի շրջանակում Անի Գրիգորյանն ու Օֆելյա Ստեփանյանն այցելել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոն, 3ներկա գտնվել տեսողության հետազոտման ընթացքի, հարցազրույց իրականացրել բժիշկների հետ և այդ ամենի հիման վրա տեսանյութ պատրաստել, որն էլ ներկայացրեցին իրենց դասընկերներին: Բաց դասի ընթացքում քննարկվեցին աչքի կառուցվածքը, տեսողական շեղումներն ու հիվանդությունները, ինչպես նաև աչքի հիգիենայի հետ կապված մի շարք հարցեր: Անին ու Օֆելյան իրենց դասընկերների համար պատրաստել էին այն վարժությունների համալիրը ներկայացնող տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կիրառել՝ տեսողությունը պահպանելու համար: Ամփոփելով բաց դասը՝ կենսաբանության ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանը նշեց, որ Անի Գրիգորյանի ու Օֆելյա Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դասը կարող է ոգևորիչ օրինակ դառնալ մյուսների համար՝ ներկայացնելու որակյալ և հետաքրքիր հետազոտական աշխատանքներ:

 

gallery-icon-1

Կենսաբանության բաց դաս՝ նվիրված տեսողությանը

Թողնել պատասխան