Կնքվեց համագործակցության և բարեկամության հուշագիր

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և Քուվեյթի հայ ազգային վարժարանը` ի դեմս տնօրեն Ներսես Սարկիսյանի, օգոստոսի 21-ին Կրթության և գիտության նախարարությունում կնքեցին համագործակցության և բարեկամության հուշագիր:

Համագործակցության շրջանակում «Շիրակացու ճեմարանը» պատրաստակամ է Ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած Հանրակրթության պետական չափորոշչին և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում:

 

Կնքվեց համագործակցության և բարեկամության հուշագիր