Կրտսեր դպրոցը ներկայացրեց հետազոտական աշխատանքների արդյունքները

f13.19.04-04Կրտսեր դպրոցում ապրիլի 12-ին մեծ տոն էր. դպրոցի պատմության մեջ առաջին անգամ չորրորդ դասարանցիները պաշտոնապես ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները՝ որպես PYP (Primary Years Programme) ցուցահանդես:

 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո ծնողները, ուսուցիչները, հյուրերը ականատես եղան յուրաքանչյուր խմբի սաների աշխատանքների ներկայացմանը, նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցեր… Սովորողները համարձակ էին, կարողանում էին ազատ, անկաշկանդ ներկայացնել իրենց աշխատանքները, պատասխանել հարցերին: Զեկույցներն ուղեկցվեցին տեսաֆիլմերով, պաստառներով, փորձերով… Հանձնաժողովի անդամները գնահատեցին սովորողների աշխատանքները նախապես մշակված կարգով: Սաներից առավել ոգևորված էին ծնողները և իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ողջ գործընթացին:

Կրտսեր դպրոցը ներկայացրեց հետազոտական աշխատանքների արդյունքները

Leave a Reply