Կրտսեր ճեմարանականները հաղորդակից եղան Թարգմանչաց տոնին

5Հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին նվիրված Սրբոց թարգմանչաց տոնին հաղորդակից եղան ճեմարանի կրտսեր դպրոցի առաջինից չորրորդ դասարանի սաները: Նրանց մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպել գրադարանավար տիկին Սիրանուշը:

Սաները հետաքրքիր տեղեկություններ ստացան տոնի մասին, ունկնդրեցին հայոց այբուբենին նվիրված մի գեղեցիկ երգ, ևս մեկը՝ տոնի բնույթի ու բովանդակության մասին պատմող ‹‹Սուրբ թարգմանիչներ››-ը` իրենց ընկերների կատարմամբ:

Տոնի մասին նրանց առավել մանրամասն պատմեց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Կարապետը, ով նաև շատ օգտակար խորհուրդներ տվեց փոքրիկ ճեմարանականներին, սովորեցրեց ճիշտ խաչակնքել, հորդորեց լինել ընկերասեր ու միշտ օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողներին:

Սրբոց թարգմանչացը, որը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Կրտսեր ճեմարանականները հաղորդակից եղան Թարգմանչաց տոնին

Leave a Reply