Կրտսեր ճեմարանականների ցերեկույթը՝ «Աշնան պատկեր» խորագրով

11333 խմբի սաներն աշունը ճանապարհեցին գունեղ, գեղեցիկ ներկայացմամբ: Մանկավարժ Աննա Նավասարդյանի, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանի, ինչպես նաև պարի ուսուցչուհու օգնությամբ, կրտսեր դպրոցի սաները «Աշնան պատկեր» խորագրով երաժշտական-պարային ցերեկույթ էին կազմակերպել:

 

Մեզ հետ զրույցում մանկավարժ Աննա Նավասարդյանը պատմեց, թե ինչ հանգամանալից, աշխատատար նախապատրաստությամբ է իրենց հաջողվել ստանալ այդ հարուստ, գեղեցիկ ներկայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել:

 

Տխուր ծերուկը բարի փերու և նրա կախարդական փայտիկի օգնությամբ կարողացավ փոխել գորշ կյանքը՝ այն լցնելով գույներով, երգ ու պարով: Երեխաները պատկերեցին աշունը՝ որպես գույների հանդես, գույներ, որոնցից յուրաքանչյուրն իր հմայքն ու դերն ունի մեր կյանքում…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Կրտսեր ճեմարանականների ցերեկույթը՝ «Աշնան պատկեր» խորագրով

Leave a Reply