Համայնքային նախագիծը՝ 605 խմբի իրականացմամբ

2Վերջին ամիսների ընթացքում 605 խումբ մանկավարժի հետ միասին իրականացրեց մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը:

 

Դրանցից մեկը Բյուրականի աստղադիտարան այցելությունն ու տարածքի մաքրման աշխատանքներն էին, որի ավարտին փակցրեցինք «Պահպանենք մեր բնությունը» գրությամբ պաստառ: Հետաքրքիր էր նաև շրջակա միջավայրի պահպանման մասին ուսուցողական ֆիլմի դիտումը: Հարցումների անցկացում, թռուցիկների պատրաստում, դիտարկումներ Հաղթանակի զբոսայգում, «Համերկրային էկոլոգիական աղետներ» խաղ-վարժանք…. Ուսումնական տարվա սկզբից ի վեր իրականացված աշխատանքներից ամենավառն ու բովանդակալիցն էր էկոլոգիական ծրագիրը: Երբ միասնական է մեր դասարանը, մենք կարող ենք հաջողության հասնել բոլոր նախաձեռնություններում: Պահպանենք մեր մոլորակը:

 

Էլյա Ստեփանյան, 605 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Համայնքային նախագիծը՝ 605 խմբի իրականացմամբ

Թողնել պատասխան