Հայոց բանակը 25 տարեկան է

1992թ.-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:

«Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է: Զինված ուժերն ի զորու են հակահարված տալ ամեն մի ոտնձգության՝ ուղղված պետության ու ժողովրդի անվտանգության և անկախության դեմ»,- այսպես սկսեցին ավագ դպրոցի սաները Հայոց բանակի 25 ամյակին նվիրված տոնական տողանը:

army_4

Մեկ րոպե հարգելով մեր երկրի խաղաղության համար զոհված ազատամարտիկների ու ազգային հերոսների հիշատակը ու դիտելով հերոսներին ու հայոց ազգի պարծանք հայոց բանակին նվիրված տեսաշարը, ավագ դպրոցի մանկավարժ Արթուր Տաշչյանը և սան Պերճ Պողիկյանը բոլոր հերոսներին նվիրեցին Գուսան Հայկազունու «Հպարտ գնացեք» երգը:

army_1

«Մենք մեր ճեմարանում ունենք մեր հերոսը, մեր ազգի զինվորը, մեր շատ սիրելի՝ զինղեկը՝ պարոն Աղաբեկյանը»,- ճեմարանական ազատամարտիկին ներկայացնելով՝ հաղորդավար Գեղամը բեմ հրավիրեց Հովսեփ Աղաբեկյանին:

army_2

«Մենք 25 տարիների ընթացքում մեծ հաղթանակների հասանք. մեր ժողովրդի օգնությամբ ու աջակցությամբ հաղթանակեց և մինչև հիմա էլ հաղթանակում է մեր բանակը: Մենք տեսանք, թե ինչքան համախմբված էինք մենք բոլորով նաև ապրիլյան պատերազմի ժամանակ, այդ թվում նաև դուք ունեցաք ներդրում և  դեռ ունենում եք ձեր նախաձեռնություններով: Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ»,- ասաց Հովսեփ Աղաբեկյանը:

army_3

Ավագ դպրոցի սաները ցուցադրեցին ռազմահետախուզական խաղ, որի ժամանակ «գետին տապալեցին» թշնամուն:

«Կրկին ասում ենք՝ շնորհավոր տո՛նդ Հայոց ուժեղ, խիզախ և անկոտրում բանակ: Բոլոր ներկա պահին ծառայող զինվորներին մաղթում ենք բարի ծառայություն, իսկ մեր Սուրբ Երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հայոց բանակը 25 տարեկան է