Հայրենասիրական ստեղծագործությունների մրցույթ

12647713_546022355556375_787161204_nՄեկնարկում է հայրենասիրական ստեղծագործությունների մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը:

 

Մրցույթի գլխավոր նպատակն է՝ սատար կանգնել մեր զինվորներին այս դժվարին օրերին և ցույց տալ, որ նրանք ունեն հզոր թիկունք՝ մենք: Մրցույթի մասնակցած լավագույն աշխատանքները կտպագրվեն ճեմարանականների թերթում և կբաժանվեն զորամասերում: Այսպիսով՝ գոնե հոգեպես կլինենք զինվորի կողքին և նա կզգա մեր ջերմությունը: Ցանկալի է՝ ստեղծագործությունները լինեն ոգեշնչող և լավատեսական:

 

Թեման՝ «Հայոց բանակ, խիզախ զինվորներ»
Ձևաչափը՝ արձակ և չափածո

 

Ստեղծագործությունները կարող եք ուղարկել zinvorihamar@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին կամ թողնել «Գեղեցիկի աշխարհ» ամբիոնում /2108 սենյակ/: Ստեղծագործությունը կարող է լինել նաև անանուն:

 

Ստեղծագործությունները ներկայացնել մինչև մարտի 20-ը:

 

Ունեցե՛ք ձեր ներդրումն այս բարի գործում: Այս դժվարին և լարված իրավիճակում՝ մենակ չթողնե՛նք հայ զինվորներին՝ մեր պաշտպաններին: Լինենք զինվորի կողքին:

 

Կանխավ՝ շնորհակալություն:
Հարգանքով` Էլինա Հովակիմյան

Հայրենասիրական ստեղծագործությունների մրցույթ