Հանգանակված 426 հազար դրամը փոխանցվեց զինվորի ընտանիքին

Բանակի օրվան ընդառաջ՝ ավագ դպրոցի աշակերտական խորհդի՝ «Սատար լինենք զինվորին» նախաձեռնությունն ամփոփեց արդյունքերը:

 

Այսօր՝ հունվարի 26-ին, բացվեցին անանուն ծրարները և արկղերը, որի արդյունքում հանգանակված գումարը կազմեց 426.000 դրամ: Այս տարի ճեմարանականները հավաքված գումարը կփոխանցեն արցախյան պատերազմի մասնակից Գնել Համբարձումյանին, ով ծանր վիրավորվել է և ունի առողջական լուրջ խնդիրներ:

 

«Մենք որոշել էին այցելել Գնել Համբարձումյանին Հրազդանում, բայց նրա վիճակը վերջին օրերին վատթարացել էր, ուստի որոշեցինք այսօրվա մեր տողանի ժամանակ հյուրընկալել նրա կնոջը և փոխանցել գումարը»,- ասաց աշակերտական խորհդի համանախագահ Միքայել Զուրնաչյանը:

 

Ներկա գտնվելով ավագ ճեմարանականների հայրենաշունչ, ազգային երգ ու պարով լի տողանին՝ Գնել Համբարձումյանի կինը՝ տիկին Նոնան, հազիվ զսպելով արցունքները շնորհակալություն հայտնեց բոլորին և ասաց. «Գումարի չափը ոչ մի նշանակություն չունի, կարևորը այն ուշադրությունն է, որ ցուցաբերեցիք դուք»:

 

Հանգանակված 426 հազար դրամը փոխանցվեց զինվորի ընտանիքին