Հանդիպում կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Ոսկանյանի հետ

7Կենսաբանության ամբիոնի նախաձեռնությամբ՝ ճեմարանական ժամին այսօր կազմակերպվեց հանդիպում կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայի վարիչ Արմեն Ոսկանյանի հետ: Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր ձևաչափով. նախ՝ կենսաբանության ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանը ներկայացրեց հյուրին, հանդիպման նպատակը, ապա՝ ընթացքի կառավարումն իրենց ձեռքը վերցրին սաները՝ հյուրի հետ անցկացնելով հարցազրույց: Հարցազրուցավարներն Արմեն Ոսկանյանին ուղղված հարցերի լայն շրջանակ էին ընտրել՝ սկսած նեղ մասնագիտականներից մինչև հյուրի հոբբիներին վերաբերող հարցեր:

 

2Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայի վարիչը, պատասխանելով ճեմարանականների հարցերին, խորությամբ անդրադարձավ թունավոր նյութերի տեսակներին, թույնի ազդեցության մեխանիզմներին՝ ներկայացնելով օրինակներն ամրապնդող պատկերավոր համեմատություններ:

 

Նրան առանձնապես ուրախացրեց հարցազրուցավարների՝ էվոլյուցիային վերաբերող հարցը, որին ի պատասխան՝ Արմեն Ոսկանյանը ներկայացրեց մարդկության ապագայի վերաբերյալ իր ինքնատիպ տեսությունը:

 

Այնքան հետաքրքիր անցավ հանդիպումը, որ հյուրի և ճեմարանականների զրույցը շարունակվեց անգամ ճեմարանական ժամի ավարտից հետո. մի հարցից մյուսն էր ծագում, որոնց բոլորին սիրով պատասխանում էր պարոն Ոսկանյանը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Հանդիպում կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Ոսկանյանի հետ

Leave a Reply