Հանդիպում Վազգեն Սիսլյանի հետ

handipum_ASALA_Vazgen Sislyan_22.04.2016 (8)Ապրիլի 22-ին «Անանիա Շիրակացի» ճեմարանում անսովոր իրարանցում էր: Ճեմարանը հյուրընկալել էր Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) լեգենդար մի մարդու՝ «Վան» գործողության ղեկավար ՎազգենՍիսլյանին: 1981թ. սեպտեմբերի 24-ին 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ (ՎազգենՍիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան և Գևորգ Կյուզելյան), զինված ատրճանակներով, ինքնաձիգներով և պայթուցիկներով, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը՝ 15 ժամ պահելով իրենց հսկողության տակ:

 

Ճեմարանի սաները մեծ ոգևորությամբ էին սպասում այս հանդիպմանը: ՎազգենՍիսլյանը ճեմարանականների համար բացահայտեց «Վան» գործողության մի շարք մանրամասներ, ինչպես նաև պատասխանեց մեր հետաքրքրասեր սաների անթիվ հարցերին:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Հանդիպում Վազգեն Սիսլյանի հետ