Հյուրեր Կանադայից

22-03-19

Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեն (նստավայրը` Մոսկվա), այցելեց Շիրակացու ճեմարան:

 

Քաջատեղյակ լինելով Միջազգային բակալավրիատի դպրոցին որպես ծնող` տիկին Գուլեին հատկապես հետաքրքիր էին միջազգային ծրագրի իրականացման մեթոդներն ու առանձնահատուկ ձևաչափը, որն իրականացնում է կրթահամալիրը:

 

Անիք Գուլեն ծանոթացավ նաև 2018թ.-ի Կանադայում անցկացված Ռաունդ Սքվեր միջազգային համաժողովի մասնակից սաների հետ, որոնք կիսվեցին իրենց տպավորություններով թե համաժողովի, թե հյուրի հայրենի երկրի մասին:

 

Քննարկվեցին համագործակցության հնարավորություններն ու միասին իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

Հյուրեր Կանադայից