Հոգիս

Մորմոքված հոգուս լուռ հեծկլտոցին նայում եմ կողքից,
Նորից տխրության շղարշը մռայլ գոցել է հոգիս,
Դարի տրտմության դաժան հառաչը նրան է հեծել
Ու անգթաբար ստիպում է նրան դառը հեծեծալ:
Նա ծվատվում է, լուռ ջլատվում է, ոռնում, վերանում,
Այդ թախիծ դարձած հոգիս է ասես մեռնում, քար դառնում:
Ու՞ր ես, դու՛, երկնի ամենազոր տեր,
Գուցե կամենա՞ս դժոխքից փրկել
Դարին զոհ դարձած, դարից հալածված
Ու դարի բովում այսքան չարչարված, հոգիս անիծված.
Ու՞ր ես, դու՛, զորեղ ամենազորից,
Ինչու՞, անտարբեր նայում ես կողքից
Քո ստեղծածին, քո իսկ կերտածին
Եվ քո ցանկությամբ այս մարդ կոչվածին,
Անմահ բնության բարդ առեղծվածին:
Ինչու՞ ես նրան այս աշխարհ բերել ու մահով պատվել,
Չէ՞ որ դու գիտես, որ նա կարող է գեթ մահին պարտվել.
Տվել ես նրան լեռան չափ անչափ, անսահման վիշտը,
Ու նա չգիտի տոկալ ու ապրել, թե՞ մահն է ճիշտը:
Ասա’, խնդրում եմ, ես ինչպե՞ս ապրեմ փշրված հոգով,
Որից ամեն մահ մի մեծ փշուր է դեռ իր հետ տանում.
Իսկ գուցե սպասեմ վերջին փշուրի` ինձնից փախչելուն,
Գուցե հեռու չէ օրն այդ, երբ փշուրից եմ ես էլ կառչելու…
Ահա թե ինչ ես, հույս իմ` մի փշուր,
Հուսահատ հոգու մի վերջին նշույլ,
Բայց այս վերջերս շատ ես փոքրացել,
Քեզնից համարյա կետ է մնացել.
Ու կետն այդ, ավաղ, ապրեցնում է ինձ:
Կպել եմ նրան ինչպես մի սոսինձ,
Ես զարմացած եմ, չեմ հասկանում ինձ:
Չէ՞ որ քիչ առաջ ուզում էի մեռնել,
Իսկ հիմա արդեն հարություն առնել,
Նոր կյանք սկսել: Նորից սկսվել:
Նոր կյանքով լցվել: Հուսալ:
Սպասել…

2005 հուլիս Ս.Ա.

Սոֆիյա Այդինյան

/Աշխատակից/

Հոգիս