245 խմբի սաները ձմռան գալուստը դիմավորեցին «Ձմեռային հեքիաթ»-ով: Այսպես էր կոչվում ռուսերենի ուսուցիչ Էմմա Մինասյանի օգնությամբ փոքրիկ ճեմարանականների բեմադրած միջոցառումը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Էմմա Մինասյանը, շուրջ երկու ամիս են տևել նախապատրաստական աշխատանքները, և մեծ ջանք է ներդրվել՝ ստանալու համար այդ ինքնատիպ «ձմեռային հեքիաթը»: Բեմադրությունը ստանալու գործում նրանց մեծապես օգնել էր գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանը:
Երգ ու պար, հանելուկներ ու փոքրիկ բանաստեղծություններ և, իհարկե, հեքիաթային արքայադուստր ու արքայազն… Ցերեկույթը հանդիսատեսին տեղափոխեց ձմեռային ճերմակ, տաքուկ հեքիաթ, որն այնքան համոզիչ էր փոքրիկ ճեմարանականների ներկայացմամբ:
ՖՈՏՈՇԱՐՔ —>
«Ձմեռային հեքիաթ»-ը՝ 245 խմբի ներկայացմամբ