Ճեմարանականը՝ համաշխարհային գիտական կոնֆերանսի մասնակից

Ճեմարանական Անետա Բալոյանը միակ դպրոցականն էր Իտալիայում կազմակերպված համաշխարհային BigSkyEarth կոնֆերանսի և IAU Symposium 325-ի ժամանակ, ով հանդես է եկել անհատական զեկույցով՝ արժանանալով ներկաների բարձր գնահատանքին, իսկ զեկույցը տեղադրվել է գիտաժողովի պաշտոնական կայքում՝ գիտնականների ու փորձագետների զեկույցների հետ միասին: bigskyearth_3

«Զեկույցիս թեման էր «Ինֆորմատիկան հայկական դպրոցներում, նախնական ինֆորմացիա աստղաինֆորմատիկայի ուսուցման մասին», որի մեջ ներառել էի այն բոլոր քայլերը, որոնք այսօր իրականացվում են նոր սերնդին տեղեկատվական տեխնոլոգիաների մասին ինֆորմացիա տալու, կրթելու համար, որովհետև նոր դարաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների գոնե հիմնական գիտելիքների»,- պատմում է Անետա Բալոյանը:

bigskyearth_4

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Անետան Բյուրականի գիտաճամբարում կազմակերպվող մրցույթներում ճանաչվեց հաղթող և ստացավ առաջին կարգի մրցանակը՝ աստղադիտակը, հետո միացավ հայկական վիրտուալ աստղադիտարան թիմին ու սկսեց աշխատել նրանց հետ: Այնուհետև, Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանը Անետա Բալոյանին առաջարկեց գրել և զեկույցով հանդես գալ կոնֆերանսին. «Շատ կարճ ժամանակ էր տրված, բայց գրեցի աբստրակտ, ներկայացրեցի և շատ գոհ եմ իմ ելույթից էլ, այն գիտելիքների պաշարից էլ, որ ստացա այնտեղ: Տեղեկացա աստղաինֆորմատիկայի ձեռքբերումներին, իմացա՝ այս պահին ինչեր են կատարվում և ինչ նախագծեր կան առաջիկա մի քանի տասնամյակում, և ամենակարևորը՝ այդ ամենի մասին խոսում էին համաշխարհային մակարդակի գիտնականներ»,- պատմում է Անետան:

bigskyearth_2

Ճեմարանականը՝ համաշխարհային գիտական կոնֆերանսի մասնակից