Ճեմարանականները «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթում

Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կայացած մարաթոնյան 5 կմ վազքի մասսայական մրցումներին մասնակցեցին նաև ճեմարանական 9 սաներ: Նրանք բոլորն էլ դրսևորեցին ճեմարանականին վայել բարձր որակներ և հաջողությամբ հաղթահարեցին 5կմ տարածությունը: «1000-ից ավելի մասնակից ունեցող մարաթոնյան վազքի լավագույն արդյունք ցուցաբերած վազորդների առաջին շարքերում էին մեր սաները»,- ասաց Առողջ ապրելակերպի և ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ղեկավար Սուսաննա Հովեյանը:

image-1

Մասնակիցները կազմակերպիչների կողմից պարգևատրվեցին մեդալներով:

image-4

«Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը, խթանելով առողջ ապրելակերպը, նպատակ ունի նպաստել մայրաքաղաքում և ամբողջ հանարպետությունում մարզական տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար Երևանն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով ամրապնդելով նաև նրանց կապը հայրենիքի հետ:

img_7250

Ճեմարանի Առողջ ապրելակերպի և ֆիզդաստիարակության ամբիոնն էլ հույս է հայտնում, որ մեր ճեմարանականները ավելի ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն կունենան առողջ ապրելակերպի կարևորությունն հատկանշող միջոցառումներին և Ճեմարանը ներկայացնող մարզիկների թիվը տարեցտարի կավելանա:

Ճեմարանականները «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթում