Ճեմարանականների տոնական անակնկալը №110 մանկապարտեզին

2Ճեմարանի 6-րդ դասարանների սաները տոնական անակնկալ մատուցեցին Նոր Նորքի №110 մանկապարտեզի երեխաներին՝ նվերներով այցելելով նրանց:

 

Փոքրիկներին շնորհավորելու գործում ճեմարանական սաներին մեծապես օգնել էին իրենց մանկավարժները, մանկավարժական ծառայությունների համակարգող Արմինե Վարդանյանն ու «Ռաունդ Սքվեր» ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանը, ովքեր նաև ուղեկցում էին նրանց:

 

Սաներն իրենց ելույթով, նախապես պատրաստած ծրագրով, շնորհավորանքի ու բարեմաղթանքների խոսքերով ուրախացրին փոքրիկներին, հանձնեցին նվերները, տոնական տրամադրություն պարգևեցին նրանց:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Ճեմարանականների տոնական անակնկալը №110 մանկապարտեզին