Ճեմարանական արշավախումբը՝ Ամբերդում

1Հոկտեմբերյան մի շաբաթ օր 12-րդ դասարանցիների արշավախումբն ուղևորվեց դեպի Ամբերդ: Եղանակը դուրեկան, աշնանային էր. ամպամած էր, բայց չէր անձրևում:

 

Արշավի ամենաուրախ ու զվարճալի պահերից էր երթուղայինում անցկացրած ժամանակը: Այս անգամ այն նվիրված էր գրականությանը: Մեզ ուղեկցող պարոն Արայի գլխավորությամբ խոսեցինք Սևակից, Նար-Դոսից, Կոստան Զարյանից, Սիամանթոյից…

 

Երբ սկսվեց քայլարշավը, բոլորս լցված էինք անհամբերությամբ ու մեծ էներգիայով, որը ստանում էինք շրջապատող վայրի բնությունից: Այդպիսի աշնանային գույների հանդես մենք դեռ չէինք տեսել: Քայլելիս երգում էինք, կատակում, խաղում տարբեր խաղեր, ծանոթանում մեզ ուղեկցողների հետ ու լսում նրանց արշավային կյանքի պատմությունները, որոնք վառում էին մեզ հետաքրքրասիրությամբ:

 

17Մենք բարձրացանք Ամբերդի ամենաբարձր կետը, որտեղ մեր եռագույնն էր ծածանվում: Այնուհետև մտանք մի փոքրիկ եկեղեցի: Մեր վառած մոմերի հետ երազանքներով վառվեցին նաև մեր աչքերը:

 

Բարձունքից նայելիս մենք նկատեցինք փոքրիկ մի ջրվեժ, որից ձայնը լցնում էր ամբողջ ձորը: Մեր արշավախումբն ուղևորվեց դեպի ջրվեժը: Ճանապարհին տեսանք բնության քարակերտ հուշարձաններ, որոնցից ամենաուշագրավը «Ժայռի արևն» էր: Քայլում էինք գետեզրով: Ուր էլ գնում էինք, մեզ ուղեկցում էր Ամբերդի ամրոցը:

 

Երբ քայլարշավը վերջացավ, բոլորս էլ, թեև հոգնած էինք, բայց սիրով կշարունակեինք….

 

1251 խմբի սանուհի՝ Անի Ղազարյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ –>

Ճեմարանական արշավախումբը՝ Ամբերդում

Leave a Reply