Ճեմարանական թատերախումբը՝ հնգակի դափնեկիր

2016թ.-ի Մոսկվայի «Կանաչ մոլորակ» միջազգային փառատոնի արդյունքներով Ճեմարանի թատերախումբը՝ Գարիկ Ղազարյանի ղեկավարությամբ, 5-րդ անգամ արժանացավ դափնեկրի կոչման:

tateraxumb_1

«Շնորհավորում եմ ճեմարանի թատերական խմբին՝ հերթական հրաշալի հաղթանակի կապակցությամբ: Լինելով «Կանաչ մոլորակ» միջազգային ֆորումի հայաստանյան մրցույթների կազմակերպիչներից մեկը, արդեն հինգերորդ անգամ հպարտանում եմ թատերական խմբի ղեկավար՝ Գարիկ Ղազարյանի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Թատերական խմբին և հաղթանակ տարած մյուս ճեմարանականներին «Կանաչ մոլորակ» միջազգային փառատոնի պատվոգրերը կհանձնվեն հանդիսավոր կերպով:

Ի դեպ, մեկնարկում է «Կանաչ մոլորակ 2017»-ը…. »,- ասում է Գիտության ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանը:

tateraxumb

 

«Կանաչ Մոլորակ 2017-ի» մասին կարող եք տեղեկանալ այս հղումով:

 

Ճեմարանական թատերախումբը՝ հնգակի դափնեկիր