Ճեմարանը «Կրթություն և կարիերա EXPO 2016» միջազգային ցուցահանդեսում

GlxavorԵրևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը «Կրթություն և կարիերա EXPO 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրեց իր` միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ծրագրերը:

 

Ճեմարանը միակ կրթական հաստատությունն է Հայաստանում, որը հավաստագրված է իրականացնելու Միջազգային բակալավրիատի բոլոր երեք ծրագրերը` կրտսեր, միջին և ավագ դպրոցների համար:

 

Ցուցահանդեսում Ճեմարանը ներկայացրեց ոչ միայն իր կրթական ծրագրերը, սաների աշխատանքները, այլև ուսուցիչ – հեղինակների մեծաքանակ աշխատանքները, որոնք կիրառվում են հանրապետության դպրոցներում:

 

Նշենք, որ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կրթական հաստատություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվիայից, Լեհաստանից և Կանադայից:
Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 22-ը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանը «Կրթություն և կարիերա EXPO 2016» միջազգային ցուցահանդեսում