Ճեմարանի մինչև 12 տարեկանների ֆուտբոլի հավաքականը՝ չեմպիոն

1Ճեմարանի մինչև 12 տարեկանների ֆուտբոլի հավաքականը չեմպիոն է դարձել «Արարատ Վելլի» ակումբում կայացած միջդպրոցական առաջնությունում:

 

Առաջնությանը մասնակցել է երեք դպրոց՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրը և «QSI- Երևանի միջազգային դպրոց»-ը:

 

Հանդիպումներն անցկացվել են ռաունդ-ռոբին ձևաչափով, երբ մասնակից թիմը խաղում է յուրաքանչյուր այլ մասնակից թիմի հետ:

 

Վերջնարդյունքում 3 թիմերն ունեցել են հավասար միավորներ, և գոլերի լավագույն ցուցանիշով 1-ին տեղն է գրավել ճեմարանը:

 

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր գավաթներ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանի մինչև 12 տարեկանների ֆուտբոլի հավաքականը՝ չեմպիոն

Leave a Reply