Ճեմարանի միջին դպրոցի սաների ընտրությունների արդյունքների մասին

Ճեմարանի միջին դպրոցի սաների ինքնակառավարման խորհրդի համանախագահների ընտրությունների արդյունքում նախագահի տղա թեկնածուներ Արզուման Աբոյանի և Արամ Խանլարի օգտին քվեարկեցին  93 – ական սաներ:

 

Հաշվի առնելով բազմաթիվ սաների ևաշխատակիցների առաջարկները` տնօրենության խորհուրդը հունվարի 29-ին քննարկեց ընտրությունների 2-րդ փուլ չանցկացնելու և երկու թեկնածուներին էլ, որպես համանախագահներ ճանաչելու առաջարկը:

 

Առաջարկն ընդունվեց և հաստատվեց:

 

Այսպիսով` Քնարիկ Ջալաթյանը, Արզուման Աբոյանը և Արամ Խանլարն ընտրվել են որպես Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցի սաների ինքնակառավարման խորհրդի համանախագահներ:

Հաջողություն ենք մաղթում նորընտիր համանախագահներին:

 

Ճեմարանի փոխտնօրեն՝ Ի.Սահակյան
Միջին դպրոցի տնօրեն՝ Թ.Տոնոյան
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ,
ճեմարանի զինղեկ, գնդապետ՝ Ֆ.Գրիգորյան

Ճեմարանի միջին դպրոցի սաների ընտրությունների արդյունքների մասին

Թողնել պատասխան