Ճեմարանի շախմատի թիմը՝ դպրոցականների 10-րդ օլիմպիադայում

1Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց Հայաստանի դպրոցականների 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում էր նաև ճեմարանի թիմը (Մելքոնյան Միքայել, Անդրանիկյան Ֆելիքս, Եղիազարյան Սարգիս, Ստեփանյան Հռիփսիմե, մարզիչ՝ Նելլի Փիլոսյան):

 

Օլիմպիադայի հանդիսավոր բացումն ազդարարեց «Լիվա» վոկալ համույթը, որի կազմում նաև ճեմարանական սաներն են: Նրանք երգեցին «Շախմատի հիմն»-ը (խոսքերի հեղինակն է շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանը, երաժշտության հեղինակը՝ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանը)` լավ տրամադրություն փոխանցելով մասնակիցներին:

 

Նոր-Նորք և Նորք -Մարաշ վարչական շրջանների 21 դպրոցների թիմերի մասնակցությամբ անցկացված մրցաշարում ճեմարանի թիմը կիսեց 5-րդ և 6-րդ տեղերը:

 

Հատուկ շնորհակալություն Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանին և ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Ճեմարանի շախմատի թիմը՝ դպրոցականների 10-րդ օլիմպիադայում

Թողնել պատասխան