Ճեմարանի շախմատի թիմը հաղթանակներ գրանցեց ուսուցիչների հետ խաղում

10-12-15

1Ճեմարանի շախմատի թիմը շախմատային հանդիպում ունեցավ տնօրեն Աշոտ Ալիխանյանի, կրտսեր դպրոցի տնօրեն Անի Հարությունյանի, փոխտնօրեն Գագիկ Թոռչյանի և մաթեմատիկայի ուսուցիչ Սեյրան Սարգսյանի հետ: Նման յուրօրինակ հանդիպում կազմակերպելու գաղափարի հեղինակները շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանն ու ճեմարանի արտաուսումնական մասի ղեկավար Տաթևիկ Արզումանյանն էին: Վերջիններիս նախաձեռնությամբ, 15 րոպե տևողությամբ շախմատային հանդիպում կազմակերպվեց պարոն Ալիխանյանի աշխատասենյակում:

 

5Ճեմարանի շախմատի թիմն ի ցույց դրեց իր ուժեղագույն որակները նաև ուսուցիչների հետ խաղում. Մելքոնյան Միքայելը, Անդրանիկյան Ֆելիքսը, Եղիազարյան Սարգիսը և Ստեփանյան Հռիփսիմեն հաղթանակներ տոնեցին բոլոր չորս խաղերում:

 

Ճեմարանի շախմատի թիմն օրերս շատ լավ խաղ էր գրանցել Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացված Հայաստանի դպրոցականների 10-րդ օլիմպիադայում՝ կիսելով 5-րդ և 6-րդ տեղերը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Ճեմարանի շախմատի թիմը հաղթանակներ գրանցեց ուսուցիչների հետ խաղում