Ճեմարանի ուսուցիչը մասնակցել է միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի

18-01-16

5Հայաստանի ֆիլատելիստների միության փոխնախագահ, ճեմարանի քիմիայի ուսուցիչ Ժան Գյուլբենկյանը մասնակցել է Երևանում կազմակերպված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Նա ներկայացրել է ցուցանմուշ՝ հայ անվանի բարերար, նավթարդյունաբերող, արվեստի աշխատանքների հավաքորդ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի ու գործունեության մասին: Ցուցանմուշը, որը պատկերված էր չորս ցուցափեղկերում, ընդգրկում էր 64 թերթ: 2Այն կազմված էր նամականիշներից, փոստային նամակներից, բացիկներից, բանկի անդորրագրերից և մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում: Ցուցանմուշի ներկայացումը հաջող քայլ էր՝ ուղղված մեր ազգի նվիրյալի կյանքի ու գործունեության լուսաբանմանը:

 

Քանի որ պրն. Գյուլբենկյանը ցուցահանդեսի կազմկոմիտեի անդամ էր, նա իրավունք ուներ մասնակցելու միայն արտամրցութային դասում: Չնայած դրան՝ ցուցանմուշը պարգևատրվեց հատուկ հուշամեդալով՝ հավասարազոր մրցույթի ոսկե մեդալին: Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված էր 35 ցուցանմուշ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Արգենտինա, Ռուսաստան և այլն:

 

Տեղեկատվությունը տրամադրեց ճեմարանի պատմության ամբիոնի աշխատակից, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտչյանը

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Ճեմարանի ուսուցիչը մասնակցել է միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի