Ճեմարանի սանուհին հաղթել է «Չինաստանն իմ աչքերով» մրցույթում

5ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպմամբ՝ կայացավ «Չինաստանն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների 200 աշակերտներ՝ իրենց աշխատանքներով:

 

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ներկայացնում էին կրտսեր դպրոցի սաները:

 

Ցուցահանդեսի բացումը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահի դահլիճում` բազմաթիվ հյուրերի ներկայությամբ։

 

3Մրցույթին մասնակցած 200 աշխատանքներից ընտրվել է 20-ը՝ որպես հաղթող, որոնցից 1-ը ճեմարանի կրտսեր դպրոցի 423 խմբի սանուհի Դիանա Կարապետյանի աշխատանքն է։

 

Հաջորդ օրը հաղթած աշխատանքները ցուցադրվել են ՀՀ Ազգային ժողովի ճեմասրահում։

 

Բոլոր մասնակից սաները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով։

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանի սանուհին հաղթել է «Չինաստանն իմ աչքերով» մրցույթում