Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ճանաչվեց տարվա լավագույն տնօրեն

Սիրելի՛ճեմարանականներ,

 

Ավարտվեց ճեմարանի 25-րդ հոբելյանական ուսումնական տարին, որը շատ նշանակալից էր մեր հաստատության համար իր նոր ձեռքբերումներով և հաղթանակներով: Ուսումնական տարվա ընթացքում ճեմարանի միջին և ավագ դպրոցները նույնպես հավատարմագրվեցին Միջազգային բակալավրիատի գրասենյակի կողմից, և ճեմարանը դարձավ Միջազգային բակալավրիատի ամբողջական կրթահամալիր՝միակը Հայաստանում: Եվս մեկ ձեռքբերում գրանցեցինք տարեվերջին.ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի ասոցիացիայի դպրոցների կողմից ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ճանաչվեց տարվա լավագույն տնօրեն, կամ, ինչպես ինքն է նշում, Լավագույն Կրթօջախի տնօրենը դարձավ:

Սիրով ձեզ ենք ներկայացնում տնօրենի՝ ս/թ ապրիլի 24ին Ուլյանովսկ քաղաքում ԱՊՀ երկրների 9-րդ համաժողովի պլենար նիստի ելույթը:

Շնորհավորում ենք բոլորիս, իսկ 25-ամյակը կնշենք աշնանը…

 

Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ճանաչվեց տարվա լավագույն տնօրեն

Թողնել պատասխան