Ճեմարանի 2016-17 ուստարվա դիմորդներին և նրանց ծնողներին

Ճեմարանի 2016-17 ուստարվա դիմորդներին և նրանց ծնողներին տեղեկացնում ենք, որ.

  1. Կայքի ՙԸնդունելություն՚ բաժնում տեղադրված է 8- րդ և 10-րդ դասարանների համաֆինանսավորմամբ տեղերի ընդունելության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի որոշումը.
  2. Մնացած դասարանների դիմորդների արդյունքները կհայտնենք հնարավորինս սեղմ ժամկետներում ՝ հեռախոսազանգերով:

Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ ընդունող հանձնաժողովի միջնորդությամբ այս տարվա դիմորդներին արտոնվել է հուլիսի 10-ից 22-ը իրենց ամառային հանգիստն անցկացնել  Ճեմարանի Հեքիաթ ամառանոցում, վայելել Հանքավանի գեղատեսիլ բնության ամառային հմայքը, մասնակցել բովանդակալից և անկրկնելի ճամբարային արշավներին, խաղերին, միջոցառումներին, տողաններին, խարույկին…

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար բավական է զանգահարել.

ԻլոնաՂասաբողլյանին ՝ 077 66 14 25, կամ

Շուշան Բարսեղյանին՝ 093 56 80 07:

Ճամբարի պետ՝ ճեմարանի զինղեկ, ազատամարտիկ, պահեստազորի կապիտան պարոն Հրանտ Աղաբեկյանն անհամբեր սպասում է Ձեզ:

Ճեմարանի 2016-17 ուստարվա դիմորդներին և նրանց ծնողներին