Ճեմարանում հյուրընկալվեց արձակագիր Ռուբեն Հովսեփյանը

5Ճեմարանն այս տարի ևս յուրօրինակ կերպով հիշատակեց Ե. Չարենցի մահվան տարելիցը՝ նոյեմբերի 27-ը: 1062 և 1063 խմբերն իրենց հետազոտական աշխատանքի շրջանակում հյուրընկալեցին հայ ժամանակակից նշանավոր արձակագիր, կինոդրամատուրգ, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանին: Սաները հայ մեծանուն գրողի հետ հանդիպելու առիթ էին ունեցել Հայաստանի գրողների միությունում, ապա հրավիրել էին նրան ներկա գտնվելու իրենց հետազոտական աշխատանքի ներկայացմանը: Նրանք մանրամասն, գեղեցիկ անդրադարձ կատարեցին Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործական կյանքին՝ առանձին-առանձին արժևորելով կարևորագույն դրվագները: Ճեմարանականները ծանոթ էին գրողի ստեղծագործություններից շատերին, և լավ առիթ էր հետաքրքրող հարցերը պարզաբանելու անձամբ նրա հետ… Քննարկում ծավալվեց Ռուբեն Հովսեփյանի ամենահայտնի պատմվածքներից մեկի՝ «Նռնե»-ի վերաբերյալ. հեղինակը ներկաների խնդրանքով խոսեց պատվածքը գրելու ընթացքում իր ունեցած ապրումներից: 7Սաներից Անի Մելիքյանն անակնկալ էր պատրաստել՝ պատվածքի պատկերազարդումը սեփական ընկալմամբ, որը մեծ հավանության արժանացավ գրողի կողմից: Հետազոտական աշխատանքի հեղինակները Ռուբեն Հովսեփյանին հարցեր ուղղեցին նրա այլ ստեղծագործությունների վերաբերյալ ևս՝ ստանալով հետաքրքիր պատասխաններ: Սաները հետաքրքրվեցին, թե որն է նշանավոր գրողի ամենասիրելի գիրքը. պարզվեց՝ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ն է, որի հայերեն թարգմանությունն իրականացրել է հենց ինքը՝ Ռուբեն Հովսեփյանը:

 

Ճեմարանականներն անդրադարձան նաև այն ֆիլմերին, որոնց սցենարները հեղինակել է նշանավոր կինոդրամատուրգը՝ հարցեր ուղղելով իրենց սիրելի դրվագների վերաբերյալ:

 

Հանդիպումն անցավ ստեղծագործական մթնոլորտում՝ լի վերհուշով, խորհուրդներով, գեղեցիկի գնահատումով:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանում հյուրընկալվեց արձակագիր Ռուբեն Հովսեփյանը

Leave a Reply