Ճեմարանում հյուրընկալվեց Հայկական PR ասոցիացիայի նախագահը

93Ճեմարանում հյուրընկալվեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ Հայկ Կիրակոսյանը: Աշ
ակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր մասնագիտական կողմնորոշման հարցում օգտակար լինել այն սաներին, ովքեր պատրաստվում են ընտրել գովազդի կամ հասարակայնության հետ կապերի ոլորտը:

 

Որոշակի տեղեկատվություն տալով հասարակայնության հետ կապերի ոլորտի պատմական զարգացման ու առանձնահատկությունների մասին՝ Հայկ Կիրակոսյանը, 92խաղային իրավիճակի մեջ ներգրավելով մասնակիցներին, PR գործիքների կիրառման մի շարք վառ օրինակներ մատնանշեց: Սաները նրան ուղղված բազմաթիվ հարցեր ունեին այս բավականին հետաքրքիր ոլորտի վերաբերյալ, և հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Հայկական PR ասոցիացիայի նախագահը խոստացավ մշտական կապի մեջ լինել ճեմարանականների հետ և անհրաժեշտության դեպքում օգնել խորհրդատվությամբ:

Ճեմարանում հյուրընկալվեց Հայկական PR ասոցիացիայի նախագահը