ՃԵՄԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ

IMG_0479Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը  փետրվարի 22-26-ը հայտարարել է Մայրենի լեզվի շաբաթ:

 

Երկուշաբթի՝ փետրվարի 22-ին, Մայրենիին նվիրված դասերի, միջոցառումների մեկնարկը  տրվեց 515 խմբում: Ուսուցչուհի Անահիտ Անտոնյանն իր սաների հետ բազմաբովանդակ դաս անցկացրեց:

 

Նախ և առաջ հինգերորդցիները ներկայացրին իրենց պատրաստած էջանշանները: Դրանք ներկայացնելիս նաև մեկնաբանեցին, թե ինչու հենց այդպիսի էջանշան են պատրաստել և ինչ խորհուրդ ունի, ինչով է կապվում մայրենի լեզվի հետ: Այս առումով ուղղակի փայլեցին Վահեն, Վարդանը, Հայկը, Սիփանը: Էջանշանները ցուցադրելուն զուգընթաց գեղեցիկ և գրագետ հայերենով ներկայացնում էին դրանք: Ապա աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ մայրենի լեզզվին նվիրված, հիշեցին ասույթներ մայրենի լեզվի մասին: Տպավորիչ էին Արմենի, Վահեի, Վարդանի, Աստղիկի ելույթները:

 

IMG_0484Այս ամենից հետո խմբերի բաժանվեցին և սկսվեց վիկտորինան: Տիկին Անահիտ Անտոնյանը միտք շարժող առաջադրանքներ էր մտածել, որոնցում միահյուսվում էին հեքիաթի ժանրի մասին գիտելիքները լեզվական նյութը:

 

Դասին ներկա էին խմբի մանկավարժը, հայոց լեզվի և գրականության մի խումբ ուսուցիչներ:

 

Մնում է միայն երախտագիտության ջերմ խոսքեր ասել ուսուցչուհուն՝ տիկին Անահիտին, և նրա հրաշք սաներին, որոնք իսկապես կարևորում են մայրենի լեզուն և փարված են նրան:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Մայրենիի շաբաթվա ծրագիր 22-26.02.16

ՃԵՄԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ