Մաթեմատիկական տոն՝ 5-րդ և 6-րդ դասարանների համար

14-12-15

1«Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակում մաթեմատիկայի ամբիոնը դեկտեմբերի 11-ին ներկայացավ «Այդ զարմանալի, տարօրինակ մաթեմատիկան» խորագրով միջոցառմամբ՝ նախատեսված 5-րդ և 6-րդ դասարանների համար: Միջոցառման նպատակն էր ցուցադրել մաթեմատիկայի անսահման գեղեցկությունը, ապահովել բոլոր սաների ակտիվ մասնակցությունը և, ամենակարևորը, խթանել նրանց տրամաբանական ու հետազոտական մտածողության զարգացումը:

 

13Թե՛ 5-րդ և թե՛ 6-րդ դասարանների բազմաթիվ սաներ առանձնացան մաթեմատիկական ճկուն մտածելակերպով, տարաբնույթ թվերի հետ հեշտ աշխատելու ունակությամբ. նրանք պարգևատրվեցին ամբիոնի կողմից պատրաստված փոքրիկ անակնկալներով:

 

Մաթեմատիկայի ամբիոնի ողջ անձնակազմն ու սաները մեծ ջանքեր էին ներդրել՝ ակտիվ, առողջ մրցակցություն ապահովելու, շատ ջերմ մթնոլորտում մաթեմատիկական տոնը նշելու համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Մաթեմատիկական տոն՝ 5-րդ և 6-րդ դասարանների համար