Մայրենիի միամսյակի վերջին նվագները

Մարտի 24-ին, հնչեցին մայրենիի միամսյակի վերջին նվագները:

12-րդ դասարանցիները  բանաստեղծությունների թարգմանությամբ հանդես եկան: Ուսուցիչներ Նարինե Արզունյանի և Արսեն Վարդանյանի գլխավորությամբ թարգմանություններ կատարեցին անգլերենից հայերեն, հայերենից անգլերեն, ռուսերենից հայերեն:

IMG_3289

Ընտրված էին բանաստեղծություններ Վահան Տերյանից, Համո Սահյանից,  Մարինա  Ցվետաևայից, Վլադիմիր Վիսոցկուց  և այլն: Ընտրվել էին այնպիսի բանաստեղծություններ, որոնք երգի էին վերածված: Մենք բոլորս լսում էինք բանաստեղծության բնօրինակը, ապա  երգը, որից հետո սաների թարգմանությունները:

IMG_3296

50 րոպեի ընթացքում ծնվեցին փառահեղ թարգմանություններ:

IMG_3293

 

Վերջին նվագը 10-րդցիների պատրաստած գրական-երաժշտական ցերեկույթն  էր 

/ուսուցիչ Արսեն  Վարդանյան, մանկավարժ Ելենա Վարյան/. ճեմարանականները մի շքեղ փունջ  ներկայացրին արևելահայ և արևմտահայ բանաստեղծներից:

Արքայական խոսքը մեր կմնա հավետ...

Սիրենք, փայփայենք, պահպանենք, նաև անընդհատ սովորենք  մեր մայրենին…

 

Մայրենիի միամսյակի վերջին նվագները