Մայրենի լեզուն մարդն ինքն է…

Այսօր Մայրենի լեզվի տոնն է: Մայրենի լեզուն մարդն ինքն է…

 

Մայրենի լեզուն մենք ժառանգում ենք  մեր նախնիներից  որոշակի  գեներով (ըստ ճապոնացի  գիտնական Ցինուդանայի), իսկ հայոց լեզուն աշխարհի շքեղ և կառուցիկ լեզուներից մեկն է:

 

Մեր սիրելիների, մեր զավակների հետ մենք խոսում ենք հայերեն, մեր սրտի խոսքն ասում ենք հայերեն, սիրում, աղոթում ու երգում ենք հայերեն…

 

«Շնորհավորում եմ, մաղթում  եմ, որ բոլորս մեծով-փոքրով անընդմեջ սովորենք, փայփայենք ու գուրգուրենք մեր մայրենի լեզուն: Չէ՞ որ այս  բառի  արմատը մայր-ն է…»,- մայրենի լեզվի կապակցությամբ իր մաղթանքն է հղում հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը:

 

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը  ճեմարանում հայտարարում է միամսյակ՝ նվիրված մայրենի լեզվին:

 

 

Մայրենի լեզուն մարդն ինքն է…