Մեկնարկեց «Կրթություն և կարիերա EXPO 2016» միջազգային ցուցահանդեսը

glxavorԱպրիլի 20-ին տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացումը: Պաշտոնական բացման արարողության գեղարվեստական մասը վստահված էր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի սաներին:

 

Կրտսեր դպրոցի սաները ներկայացան «Շախմատային կոմպոզիցիա» պարային բեմադրությամբ: Հայկական բանակի մասին խրոխտ երգի ներքո շախմատային ֆիգուրների միջոցով նրանք ցույց տվեցին հայի հայրենասիրական ոգին և խաղաղության անկոտրում ձգտումը …

 

Նշենք, որ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կրթական հաստատություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվիայից, Լեհաստանից և Կանադայից:
Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 22-ը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Մեկնարկեց «Կրթություն և կարիերա EXPO 2016» միջազգային ցուցահանդեսը