Մեկնարկում է «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժումը Հայաստանում

Երեխաների պաշտպանության «Կանաչ մոլորակ 2017» միջազգային էկոլոգիական ֆորումը անցկացվում է «Մշակույթների երկխոսություն: Ճանաչումից՝ հարգանք» խորագրի ներքո, երեխաների էկոլոգիական շարժումը ներկայացնող Համառուսական հասարակական «Կանաչ մոլորակ» կազմակերպության նախաձեռնությամբ: Ֆորումի մրցութային ծրագրին կարող են մասնակցել տարբեր երկրների դպրոցական տարիքի երեխաներ՝ իրենց ստեղծագործական աշխատանքներով:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, հանդիսանալով «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, կազմակերպում և իրականացնում է «Կանաչ մոլորակ» ֆորումի մրցույթների ազգային փուլը:
2017 թվականի ֆորումի 6 անվանակարգային մրցույթներին կարող են մասնակցել և աշխատանքներ ներկայացնել 1-12-րդ դասարանների աշակերտները:
Ֆորումի մրցույթներին կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական կրթօջախները, ինչպես նաև` հասարակական և պետական կազմակերպությունների դպրոցահասակ սաները:
Ֆորումի մրցույթներն իրականացվում են հետևյալ անվանակարգերով.

  1. «Բնությունն անգին պարգև է, միակը` բոլորի համար» – մրցույթ մանկական կոլեկտիվի էկոլոգիական գործունեության (կարող է լինել նաև մի քանի տարվա) հասարակական արժեք ներկայացնող հետազոտական կամ նախագծային աշխատանքների արդյունքների վերաբերյալ, որը կներառի հետևյալ հիմնական փուլերը. բնապահպանական խնդիրների բացահայտում, խնդրի լուծմանն ուղղած հետազոտական ​​աշխատանքներ կամ խորհրդակցություններ մասնագետների հետ (նշել՝ ու՞մ հետ և ի՞նչ հարցերի շուրջ), խնդրի լուծմանն ուղղված օգտակար գործունեության համառոտ նկարագրությունը, խնդրի լուծման տարբերակի  սոցիալական նշանակությունը (սոց. հարցումներ) և մասնագետների կարծիքները (նշել հարցվողների անուն,ազգանուն,պաշտոն), ազգաբնակչության արձագանքը:

 

Աշխատանքի պահանջներն են.

  • աշխատանքը ներկայացվում է թեզիսների ձևով A4 ֆորմատով` 2 էջի սահմաններում,
  • Տառատեսակը՝ 12 Times New Roman, տողերի միջև հեռավորությունը՝ 1.0,
  • Վերնագրից հետո նշվում է թիմի անունը, հաստատության անվանումը (քաղաք և երկիր), ծրագրի ղեկավարի անունը, էլեկտրոնային փոստի հասցեն:

Գնահատվում է ծրագրի իրատեսական լինելը, սոցիալական կարևորությունը, նախագծի նկարագրությունը վերը նշված փուլերի առկայությամբ:

 

  1. «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» – «Կարմիր գրքում» գրանցված բույսերի և կենդանիների նկարների, ինչպես նաև երկրի բնապահպանական խնդիրները արտացոլող պաստառների մրցույթ (աշխատանքի բնագիրը A3 ձևաչափով):

 

Աշխատանքներին  ներկայացվող պահանջներն են.

  • ներկայացնել նկարը A3 ձևաչափով,
  • նկարի հետևի կողմում նշել հեղինակին (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, նկարի անվանումը, բացատրությունը),
  • բույսի (կենդանու) անունը, որը գրացված է «Կարմիր գրքում» կամ բնապահպանական խնդիրներն արտացոլող պաստառների նկարագրությունը (1-2 նախադասություն):

 

  1. «Էկո-օբյեկտիվ»– կինոմեկնաբանությունների մրցույթ` նվիրված մանկական կազմակերպությունների հասարակական էկոլոգիական արժեքավոր գործունեությանը (օրինակ ծառատունկ և ծառերի խնամք, այգում կամ զբոսավայրում առկա խնդիրներ, տարածքների մաքրում և բարելավում, բնական ջրային պաշարների մաքրման աշխատանքներ, տարածքների կանաչապատում և այլն):

 

Աշխատանքներին  ներկայացվող պահանջներն են.

  • կինոռեպորտաժ մինչև 3 րոպե տևողությամբ, DVD կամ CD կրիչների վրա,
  • Լուսագրերում կամ ձայնային մեկնաբանությամբ նշել հեղինակին / հեղինակներին (անուն ազգանուն, ծննդյան տարեթիվը, ֆիլմի անվանումը, տեղանքի անվանումը, որտեղ իրականացվելէ հասարակական էկոլոգիական արժեքավոր գործունեությանը),
  • Տպագրված տարբերակով կցվում է նաև հեղինակի / հեղինակների (անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, ֆիլմի անվանումը, տեղանքի անվանումը, որտեղ իրականացվելէ հասարակական էկոլոգիական արժեքավոր գործունեությանը),

Գնահատվում է սյուժեի լուսաբանումը, օպերատորական աշխատանքը:

  1. «Դարավոր ավանդույթների բազմազանություն» – բնական նյութերից պատրաստված «Կարմիր գրքում» գրանցված բույսերի և կենդանիների, ինչպես նաև տվյալ երկրի բնապահպանական խնդիրները արտացոլող ձեռքի աշխատանքների մրցույթ:

Աշխատանքի ձևավորման պահանջներն են.

  • ներկայացվում են ձեռքի աշխատանքների բնագրերը կամ լուսանկարները 18х24 սմ չափսերով,
  • լուսանկարի հետևի կողմում նշում է  հեղինակը (անուն, ազգանուն լրիվ), ծննդյան տարեթիվը, նկարի անվանումը, բացատրությունը,
  • բույսի (կենդանու) անունը, որը գրացված է Հայաստանի «Կարմիր գրքում» կամ բնապահպանական խնդիրները արտացոլող նկար-պաստառների նկարագրությունը (1-2 նախադասություն):

Գնահատվում են մրցույթի թեմայի լուսաբանումը, ազգային արհեստների կիրառումը, ներդաշնակ լուծումները, կատարման մակարդակն ու վարպետությունը, գեղարվեստական արտահայտչամիջոցները:

 

 

  1. «Ավանդույթներ և ներկա ժամանակաշրջան» – Հագուստի հավաքածուների մրցույթ, որոնք արտացոլում են երկրի  բնական և մշակութային վայրերը  կամ բնապահպանական խնդիրները:

Աշխատանքի ձևավորման պահանջներն են.

  • ներկայացվում է հագուստի հավաքածուների ցուցադրության համառոտ նկարագրությունը,  որտեղ նշվում է հեղինակի կամ կոլեկտիվի անունը, այն թեմայի համառոտ նկարագրությունը, որը հեղինակները ցանկացել են ցուցադրել (1-2 նախադասությամբ),
  • ցուցադրության տեսագրությունը DVD կամ CD կրիչների վրա,
  • շնորհանդեսների լուսանկարները (ձևաչափը 18×24 սմ կամ ավելի):

Գնահատվում են մրցույթի թեմայի արտացոլումը, կատարման մակարդակը, երաժշտական ձևավորման համապատասխանությունը թեմային:

 

 

  1. «Բնություն, մշակույթ, էկոլոգիա»– բնության և բնական օբյեկտների, կամ աշխարհում ու երկրում առկա էկոլոգիական խնդիրների մասին երգերի սոլո/կոլեկտիվ կատարումների (թատերական բեմադրությունների) մրցույթ:

 

Աշխատանքի ձևավորման պահանջներն են.

  • ներկայացվում են բեմադրության կամ համերգի ծրագիրը, գովազդային պաստառները, տեսաժապավենները  և լուսանկարնները;
  • նշում է կատարողի կամ կոլեկտիվի անունը, տարիքը, ներկայացվող նյութի վերնագիրը;
  • գեղարվեստական ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը;
  • ձայնագրությունը DVD կամ CD կրիչների վրա;
  • լուսանկարները /ձևաչափը 18×24 սմ կամ ավելի/;

Գնահատվում են մրցույթի թեմայի արտացոլումը և կատարման մակարդակը:

 

Ազգային փուլում հաղթած աշխատանքները կներկայացվեն մրցույթի միջազգային փուլին: Մրցույթներին ներկայացված աշխատանքների բնօրինակները չեն վերադարձվում:

 

«Կանաչ մոլորակ-2017» միջազգային էկոլոգիական շարժման ֆորումի անցկացման, աշխատանքների ձևակերպման և ձևավորման պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև «Կանաչ մոլորակ»-ի կայքից`www.greenplaneta.ru հասցեով:

 

Ֆորումի ազգային փուլի մրցույթներին ներկայացվող դպրոցականների աշխատանքները անհրաժեշտ է ներկայացնել.

– հետևյալ էլեկտրոնային հասցեով`  info@shirakatsy.am, նշելով` «Կանաչ մոլորակ»-ֆորումի մրցույթ <<…>> անվանակարգում, կամ`

– աշխատանքի բնագիրը հանձնել Անանիա Շիրակացու անվան ճեմարան (ՀՀ, ք.Երևան, 0079  Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյանի 35), տնօրենի ընդունարան`Աշխեն Թովմասյանին  կամ 2101 սենյակ` Նարինե Քսաջիկյանին:

 

Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.

(010) 64 01 02- տնօրենի ընդունարան

(010) 64 07 87-  տնօրենի օգնական` Աշխեն Թովմասյան 

(055) 32 50 31 – Նարինե Քսաջիկյան,   email: narineksadjikyan@shirakatsy.am

Մեր էլեկտրոնային  հասցեն` info@shirakatsy.am

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 30.03.2017թ.:

Մեկնարկում է «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժումը Հայաստանում