Մեկնարկում է «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման ֆորումը Հայաստանում

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, հանդիսանալով «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման պաշտանական ներկայացուցիչը Հայաստանում, կազմակերպում և իրականացնում է «Կանաչ մոլորակ»-ի  ֆորումի մրցույթների ազգային փուլը:

Ֆորումն իրականացվում է «Մշակութային երկխոսություն. իմացությունից դեպի հարգանք» ծրագրի սահմաններում` Ռուսաստանի Դաշնության և աշխարհի տարբեր երկրների  պետական, հասարակական, գիտական և մշակութային աջակցությամբ:
2013 թվականի ֆորումի 9 անվանակարգային մրցույթներին կարող են մասնակցել և աշխատանքներ ներկայացնել 1-12-րդ դասարանների աշակերտները:

Ֆորումի մրցույթներին կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական կրթօջախները, ինչպես նաև` հասարակական և պետական կազմակերպությունների դպրոցահասակ սաները:

Ֆորումի մրցույթներն  իրականացվում են հետևյալ անվանակարգերով.

  1. «Բնությունն անգին պարգև է, միակը` բոլորի համար» — հասարակական արժեք ներկայացնող հետազոտական կամ նախագծային աշխատանք` նվիրված անտառապահպանական, բնական ռեսուրսների պահպանման, էներգոապահովման խնդիրներին (աշխատանքը ներկայացվում է թեզիսների ձևով` 2 էջի սահմաններում):
  2. «Գիտափորձ տիեզերքում» — նախագիծ` ֆիզիկական, մեխանիկական և էկոլոգո-կենսաբանական գիտափորձի նկարագրություն, որը ենթադրվում է իրականացնել տիեզերանավի վրա (աշխատանքը ներկայացվում է թեզիսների ձևով` 2 էջի սահմաններում):
  3. «Անտառի կյանքը և մարդկային ճակտագրեր» -գրական ստեղծագործության մրցույթ (բանաստեղծություն, պատմվածք, էսսե, հոդված և այլն)` նվիրված  հայրենի միջավայրի և նրա էկոլոգիական խնդիրներին:
  4. «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» — մանկական նկարի մրցույթ (աշխատանքի բնագիրը A4 ձևաչափով):
  5. «Էկո-օբյեկտիվ» — ֆոտոնկարների մրցույթ` նվիրված մանկական կազմակերպությունների հասարակական էկոլոգիական արժեքավոր գործունեությանը (3-5 լուսանկարների փաթեթ, 21х30 սմ չափսերով):
  6. «Դարավոր ավանդույթների բազմազանություն» -բնական նյութերից պատրաստված ձեռքի աշխատանքներ (ներկայացվում են լուսանկարները կամ ձեռքի աշխատանքների բնագրերը` 18х24 սմ չափսերով):
  7. «Ավանդույթներ և ներկա ժամանակաշրջան» — էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված հագուստների հավաքածու, որը զուգակցում  է ազգային ոճը ներկայի հետ (ներկայացվում են հագուստների լուսանկարները` 18х24 սմ չափսերով):
  8. «Ժամանակակից տեխնոլոգիաները ծառայում են բնությանը» -ինտերնետային կայքերի մրցույթ, որոնք նվիրված են էկոլոգիական և բնապահպանական թեմաներին:
  9. «Բնություն, մշակույթ, էկոլոգիա»— ազգագրական և թատերական կոլեկտիվների մրցույթ (ներկայացվում է բեմադրության կամ համերգի ծրագիրը, գովազդային պաստառները, տեսա- և լուսանկարնների ժապավենները):

Ազգային փուլում հաղթած աշխատանքները կներկայացվեն մրցույթի միջազգային փուլին: Մրցույթներին ներկայացված աշխատանքների բնօրինակները հետ չեն վերադարձվում: «Կանաչ մոլորակ-2013» միջազգային էկոլոգիական շարժման ֆորումի անցկացման, աշխատանքների ձևակերպման և ձևավորման պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև «Կանաչ մոլորակ»-ի կայքից`www.greenplaneta.ru հասցեով:

Ֆորումի ազգային փուլի մրցույթներին ներկայացվող դպրոցականների աշխատանքները անհրաժեշտ է ներկայացնել.
-հետևյալ էլեկտրոնային հասցեով`  kanachmolorak@shirakatsy.am, նշելով` «Կանաչ մոլորակ»-ֆորումի մրցույթ «…» անվանակարգում, կամ`
— աշխատանքի բնագիրը հանձնել Անանիա Շիրակացու անվան ճեմարան (ՀՀ, ք.Երևան, 0079  Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյանի 35), տնօրենի ընդունարան` Աշխեն Թովմասյանին  կամ. 1207 սենյակ`  Իրա Սահակյանին:

Մեզ հետ կարելի կապվել հետևյալ հեռախոսահամարներով.
(010)64 01 02- տնօրենի ընդունարան
(010)64 07 87-  տնօրենի օգնական` Աշխեն Թովմասյան
(010)64 15 17 – մրցույթի անցկացման պատասխանատու, փոխտնօրեն` Իրա  Սահակյան
(055 )32 50 31 — Նարինե Քսաջիկյան,         E-mail: narineksadjikyan@shirakatsy.am:
Մեր էլեկտրոնային հասցեն.      E-mail: info@shirakatsy.am
Մեր կայքը.     URL: www.shirakatsy.am

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2013 թ. ապրիլի 30-ն է:

Մեկնարկում է «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման ֆորումը Հայաստանում

Թողնել պատասխան