Մեր սաները մեր հպարտությունն են

Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային Ծրագրի սան Շանթալ ԱլՀաբիբն  այս տարի ստացել է ընդունելության հրավեր մի շարք աշխարհահռչակ համալսարաններից.

 

King’s College, London, UK (Համաշխարհային վարկանիշ #21-րդ լավագույնն աշխարհում)

University of British Columbia, Canada (Համաշխարհային վարկանիշ #45-րդ լավագույնն աշխարհում)

University of Toronto, Canada (Համաշխարհային վարկանիշ #32-րդ լավագույնն աշխարհում)

 

Տորոնտոյի համալսարանը, ունենալով Միջազգային Բակալավրիատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, տրամադրել է Շանթալին լիարժեք կրթաթոշակ` իրենց մոտ ուսանելու համար` գնահատելով նրա գիտելիքի մակարդակը, անձնական հատկանիշներն ու օրինակելիությունը:

 

«Շիրակացու ճեմարանը», որն արդեն 27 տարի է, ինչ հավատարիմ է հայ աշակերտների համար փայլուն կրթական ապագա կերտելու գործին, սրտանց մաղթում է մեր սիրելի Շանթալին հաջողություններով լի ճաապարհ այս աշխարհահռչակ համալսարանում,- ասաց ճեմարանի բուհական խորհրդատու Գրիգոր Մինասյանը,- մեր` 2017թ. ավարտական դասարանի սաներն այս տարի դեռ բազմիցս են մեզ ուրախացնելու նման նորություններով»:

 

Մեր սաները մեր հպարտությունն են