«Մի՛տք սերմանիր, ծա՛ռ տնկիր». 4-րդ դասարանցիների այցը Կարմիր գյուղ

4«Մի՛տք սերմանիր, ծա՛ռ տնկիր». այսպիսի խորագիր էր կրում չորրորդ դասարանցիների այցը Կարին գյուղում գտնվող և արդեն 21 տարի արդյունավետ աշխատող ATP (Հայաստանի ծառատունկի ծրագիր) բարեգործական կազմակերպություն։

 

Սաները պատկերացնում էին, թե ինչպիսի հանրօգուտ գործով զբաղվող կազմակերպություն են այցելելու, սակայն ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրած տնկիները և դրանց բազմազանությունը, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտը գերազանցեցին նրանց սպասելիքները։ Տեղում իրականացրած քննարկման ժամանակ սաները նշեցին, որ իրենք էլ դպրոցական համայնքով մասնակցել են ծառատունկի և աղբահավաքի, բայց ATP կազմակերպության իրականացրած միջոցառումները և տարածած գաղափարախոսությունն անհամեմատ ավելի արդյունավետ են ու մարդասիրական, հեռանկարային։

 

Սաները մեծ ցանկություն հայտնեցին ակտիվ համագործակցել նրանց հետ և հրաժեշտ տալիս չմոռացան ոչ միայն շնորհակալական խոսքերը, այլ նաև կապ հաստատելու համար տվյալների փոխանակումը։

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

«Մի՛տք սերմանիր, ծա՛ռ տնկիր». 4-րդ դասարանցիների այցը Կարմիր գյուղ

Leave a Reply