Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի ընդունելություն

Միջազգային Բակալավրիատի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված Հայաստանի միակ կրթահամալիր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հայտարարում է ընդունելություն 2016-2017 ուստարվա Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ  երկրների ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանն ավարտած սովորողներիհամար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում էանգլերենով (ՀՀ կառավարության 2014 թ սեպտեմբերի 18-ի նիստի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները կարող են ստանալ նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ օգոստոսի 20 լրացնել ընդունելության հայտը՝ 
հետևյալ https://goo.gl/I2G6AD հղումով:
Ընդունելության քաղաքականությունը հրապարակված է http://high.test.shirakatsy.am/?page_id=860 հղումով:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկայից՝ երկու բաժնով, և անգլերենից:
Քննությունների ժամանակացույց
Առարկա Ե՞րբ Որտե՞ղ
Անգլերեն Օգոստոսի 23-ին՝ ժամը  12:00-14:00
2329, 2331
(II մասնաշենք, III հարկ)
Մաթեմատիկա. Քննաթերթիկ 1 Օգոստոսի 24-ին՝ ժամը  11:00-13:00
2329, 2331
(II մասնաշենք, III հարկ)
Մաթեմատիկա. քննաթերթիկ  2 Օգոստոսի 24-ին՝ ժամը  14:00-16:00
2329, 2331
(II մասնաշենք, III հարկ)
2016 – 2017 ուստարվա սովորողների համար ճեմարանը սահմանել է ֆինանսականարտոնյալ պայմաններ`հիմնված առաջադիմությանընդունելության արդյունքներիինչպես նաև ֆինանսական կարիքների վրաՖինանսական արտոնյալ պայմանների մասին տեղեկությունները կհրապարակվեն լրացուցիչ :
ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն, ինչպես նաև ընդունելության առավելություններ(որոշ բուհերում նույնիսկ առանց ընդունելության քննությունների) աշխարհի ավելի քան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, ՍտենՖորդի, Քենթի, Պիրսոնի  և այլհամալսարաններ):
Դիպլոմային ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ http://ibo.org:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35, II մասնաշենք, 2316 սենյակզանգահարել (010) 64 01 02, (010) 64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել Highschool@test.shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:
Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի ընդունելություն