Միջին դպրոցի սաների ինքնակառավարման խորհրդի համանախագահի ընտրություններ

Տեղի ունեցան Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցի սաների ինքնակառավարման խորհրդի համանախագահի ընտրությունները:

 

Ընտրություններին մասնակցել են միջին դպրոցի 7-ից  9-րդ դասարանների թվով 187 սաներ:

 

Մասնակիցների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 

 

Նախագահի աղջիկ թեկնածու Կողմ ձայների քանակը
Լուսինե Աչոյան 66
Քնարիկ Ջալաթյան 97
Արփի Սինանյան 15
9 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Նախագահի տղա թեկնածու Կողմ ձայների քանակը
Արզուման Աբոյան 93
Արամ Խանլարի 93
1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այսպիսով, քվեարկության արդյունքում.

 

 

  • Քնարիկ Ջալաթյանն ընտրվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցի սաների ինքնակառավարման խորհրդի համանախագահ:
  • Տղա համանախագահի ընտրության համար կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: Ժամկետների մասին տեղյակ կպահվի լրացուցիչ:

Ճեմարանի փոխտնօրեն՝ Ի.Սահակյան
Միջին դպրոցի տնօրեն՝ Թ.Տոնոյան
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ,
ճեմարանի զինղեկ, գնդապետ՝ Ֆ.Գրիգորյան

Միջին դպրոցի սաների ինքնակառավարման խորհրդի համանախագահի ընտրություններ

Թողնել պատասխան