Միջին դպրոցում մեկնարկեց համայնքային նախագծերի իրականացման ծրագիրը

Slide1Ճեմարանի 8-9-րդ դասարանցիների համար կազմակերպվեց հանդիպում՝ «Համայնքային նախագծերի կազմակերպում և իրականացում» թեմայով, որը նախաձեռնել էին միջին դպրոցի ծրագրերի համակարգող Մանե Գևորգյանը և «Ռաունդ Սքուեր» ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանը: Համայնքային նախագծերի իրականացման նպատակն է հասարակական կյանքին պատասխանատու մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքների խորացումն ու հմտությունների զարգացումը:

 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց միջին դպրոցի ծրագրերի համակարգող Մանե Գևորգյանը, միջին դպրոցի ծրագրի պահանջներից է համայնքային ծրագրերի իրականացումը, որը պարտադիր է իններորդ դասարանում և ցանկալի՝ ութերորդում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն բոլոր պահանջները, որ ներկայացվում են համայնքային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև արդյունքների գնահատման չափանիշները:

 

Նախագիծը նպատակաուղղված է զարգացնելու սաների գիտելիքները, նրանց կարողությունները, ինչպես նաև խորացնելու այն ըմբռնումը, թե ինչպես կարելի է աշխատել միասին` ավելի լավը դարձնելու և զարգացնելու համայնքը, շրջակա միջավայրը:

 

Այս հանդիպմամբ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում տրվեց համայնքային ծրագրերի իրականացման նախագծի մեկնարկը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլին:

Միջին դպրոցում մեկնարկեց համայնքային նախագծերի իրականացման ծրագիրը

Leave a Reply