Մնջախաղի թատերախումբը Գորիսում

01-04-19

Մարտի 28-ից 31-ը Ճեմարանի մնջախաղի թատերախումբը մեկնեց Գորիս մասնակցելու պատանի Ֆրանկոֆոնների թատերական ազգային փառատոնին՝ 10 SUR 10, pièces francophones à jouer et à lire :

 

Մարտի 30-ին Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում ճեմարանականները հանդես եկան “Rituel” ներկայացմամբ, գեղարվեստական ղեկավար՝ Իլոնա Հովասափյան:

 

Գլխավոր դերերում հանդես եկան Էլեն Սաֆարյանը և Նարեկ Դիլբարյանը, ինչպես նաև Արսեն  Մուքանյանը, Վահե Ջրաղացպանյանը, Տաթևիկ  Գյոզալյան, Գոհար Հայրապետյանը, Մարիաննա Առաքելյանը, Արփինե Առաքելյանը:

 

Փառատոնին մասնակցում էին 10 թատերախումբ՝ Երևանից, Գորիսից, Էջմիածնից, Չարենցավանից և Թիֆլիսից, ներկա էին հյուրեր Ֆրանսիայից, այդ թվում՝ պատմվածքների հեղինակներ, ռեժիսորներ…

 

Փառատոնի շրջանակում կազմակերպվեցին վարպետաց դասեր, մշակութային այցելություններ, ինչպես նաև լուսանկարի մրցույթ:  «Ընկերություն» թեմայով լուսանկարների մրցույթում հաղթողը ճանաչվեց ճեմարանականների լուսանկարը:

 

 

 

Մնջախաղի թատերախումբը Գորիսում